Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում

Քաղաքականություն
oreyro

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները: Հավելենք, որ երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: