Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստանիսլավսկու թատրոնի նոր տնօրենը հուսով է, որ Ֆրեդ Դավթյանը չի լքի բեմը (տեսանյութ)

Մշակույթ
fred1

«Վեց ամիսը բավարար ժամանակ չէ, ես էլ կախարդական փայտիկ չունեմ, բայց կանեմ հնարավորը»,- ասում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանը: Հիշեցնենք, որ հունվարի իննին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը թատրոնի աշխատակազմին հայտնել էր, որ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել է թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը և վեց ամսով տնօրենի պաշտոնակատար է նշանակվել հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ «Ա1+»-ի հարցին, թե Ֆրեդ Դավթյանի հետ նրանց հարաբերություններն ինչպիսին են այժմ և արդյոք նախկին տնօրենը կհամաձայնի մնալ թատրոնում, որպես դերասան, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավաստիացրեց, որ ինքը անընդհատ կապի մեջ է պարոն Դավթյանի հետ և հուսով է, որ նա չի լքի թատրոնը: Մանրամասները՝ տեսանյութում