Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարությանն ամանորյա ընդունելության է գնացել 46 համարի երթուղայինով. Առավոտ

Հասարակություն
Hayk-Marutyan-e1546953078479

«Քաղաքապետը ոչ միայն պատրաստվում է, այլև պարբերաբար երթևեկում է հանրային տրանսպորտով»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր երթևեկել հասարակական տրանսպորտով և հարցին՝ ե՞րբ է պատրաստվում իրականացնել խոստումը, այսպես պատասխանեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը մանրամասնեց, իհարկե, Հայկ Մարությանը հիմնականում երթևեկում է ծառայողական մեքենայով՝ առավել ևս պաշտոնական հանդիպումների կամ հրատապ հանդիպումների մեկնելու համար, բայց նաև, քանի որ բնակվում է քաղաքապետարանի շենքից ոչ շատ հեռու, հարմարության դեպքում պարբերաբար ոտքով է գալիս աշխատանքի: Մամուլի խոսնակը հավելեց. «Նաև ժամանակ առ ժամանակ՝ կրկին առիթի դեպքում, Հայկ Մարությանը երթևեկում է հանրային տրանսպորտով»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով