Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեղափոխական Չալոյի բժիշկը (տեսանյութ)

Հասարակություն
7VSHjMxHuA0

Կենդանիների լեզուն հասկացող այս աղջիկը մանկուց վստահ է եղել, որ իր մասնագիտությունը  կապված է լինելու հենց նրանց հետ։    «Այն օրվանից, որ  իմացել եմ, որ մեծանամ ինչ-որ մասնագիտություն պետք է  ընտրեմ, ընտրել եմ կենդանիների բժիշկ մասնագիտությունը։ Բոլորն ինձ ասում էին՝   դե մեծանաս կփոխվեն  նախասիրություններդ եւ այլն։  Բայց ինչպես տեսնում եք, ոչ մի բան չփոխվեց »,- ասում  է  նա։   Անայիսը  ծնվել է Իրանի Իսլամական հանրապետությունում ։ Ասում է՝  այնտեղ արգելված էր շներ պահել «2010թ  օգոստոսին  տեղափոխվեցինք  Հայաստան, սեպտեմբերին արդեն իմ առաջին շունիկը մեզ հետ էր։ Երեք  տարի առաջ  որդեգրեցի  երկրորդ շունիկիս»,- պատմում է երիտասարդ աղջիկը։ Աղջիկը  բազմաթիվ կենդանիների է բուժել։ Իր այցելուներից մեկը հայտնի է հանրությանը. «Հեղափոխության  օրերին զանգ ստացա ընկերուհուց,ասաց մի հատ շունիկ կա  Հրապարակում, եթե հնարավոր է տեղափոխենք Ձեզ մոտ։  Քանի որ շատ էր քայլել, բավականին հոգնած էր։ Չալո-Քայլոն մեզ մոտ քնեց 48 ժամ»։ Քայլո-Չալոյի հետ կապված  հետաքրքիր պատմություն կա. « Երբ որ Նիկոլ   Փաշինյանին/  ապրիլի 22-ին /  ձերբակալեցին, մտա կլինիկա, տեսա   միայն շնչում էր։ Ուրիշ ոչ մի ռեակցիա։ Հետազոտմամբ պարզվեց, որ իր մոտ մակաբույծներից փոխանցվող հիվանդություն է հայտ եկել,որի բուժման շանսերը շատ քիչ էին։ Բայց Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելու հաջորդ օրը՝ Քայլոն ամբողջությամբ լավ էր , լրիվ բուժվել էր եւ հաջորդ հանրահավաքին ինքը մասնակցում էր»։ Նա ասում է անասնաբույժ լինելու համար շատ մեծ սեր է պետք ունենալ կենդանիների նկատմամբ. «Մեր աշխատանքը միայն բուժելը չէ։ Խնամքը եւ շատ այլ մանրուքներ կան աշխատանքի մեջ։ Շատերը աշխատելուց հետո հիասթափվում են եւ թողնում են մասնագիտությունը»,- ընդգծում է Անայիսը։