Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Հարությունյանը MMA-ի մարտում մաքուր հաղթեց Եվգենի Պերեպեչինին

Սպորտ
a1mihran-1412

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը նոր հաղթանակ տոնեց առանց կանոնների մարտեր՝ MMA-ի մրցումներում: Սամարայում կայացած «Մարտեր Վոլգայի վրա 8» մրցաշարի շրջանակում մեր մարզիկը հանդիպեց Բելառուսը ներկայացնող Եվգենի Պերեպեչինի հետ: Դեռևս առաջին ռաունդում Միհրան Հարությունյանը մաքուր հաղթանակ տարավ՝ մրցավարին ստիպելով ժամանակից շուտ կանգնեցնել մրցամարտը: Այդպիսով, մեր մարզիկը երկրորդ հաղթանակը տարավ MMA-ի մրցումներում: Առաջին մենամարտում նա անցկացրել էր այս տարվա մայիսի 19-ին, Իրանի ներկայացուցիչ Ալի Յուսեֆիի հետ: