Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատմության լավագույն ընտրությունն էր. Պյոտր Սվիտալսկի (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհավորում է հայաստանցիներին ԱԺ ընտրությունների առիթով։ Հիմնվելով հայտարարությունների եւ նախնական զեկույցների վրա՝ նա կարծում է, որ հայաստանցիներն չունեն որեւէ պատճառ՝ բավարված չլինելու։ «Այս ընտրությունները դիտորդները աննախադեպ են համարել։ Ես, հիմնվելով նրա վրա, ինչ լսել եմ միջազգային դիտորդներից, կարող եմ բավարված զգալ։ Մի քանի շաբաթ առաջ հույս եւ համոզում հայտնեցի, որ այս ընտրությունները կարող են լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ։ Եւ իմ համոզումն ամբողջովին իրականություն դարձավ»,- ասաց նա «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման արարողության ժամանակ։