Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոպենի երկերը՝ ջազային մեկնաբանությամբ. «Անջեյ Յագոջինսկի» տրիոն Երևանում է (տեսանյութ)

Մշակույթ
trio1

Նրա առաջին գործիքը վալտորն էր: Հետո ակորդեոն սովորեց, ապա դաշնամուր, և որոշեց ջազային տրիո ստեղծել ու նվագել Շոպենի երկերը՝ ջազային մեկնաբանությամբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հրավերով Հայաստանում է Անջեյ Յագոջինսկի տրիոն, որն այսօր ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Կհնչեն Շոպենի անզուգական նոկտյուրները, պրելյուդներն ու մազուրկաները ջազային մեկնաբանությամբ: «Գիտեմ Հայաստանի մասին այնքան, ինչքան գիտեն շատ լեհեր, այսինքն` ցավոք շատ քիչ: Առաջին անգամ ենք ձեր երկրում, այն էլ կարճատև: Սակայն, այս կարճ ժամանակում անգամ այնքան հավանեցի, որ հուսով եմ առիթ կլինի կրկին այցելել և ավելի երկար ժամանակով: Հիանալի դահլիճ է, լավ ակուստիկա ունի: Ձեր ճարտարապետությունը իրոք գեղեցիկ է, իսկ մարդիկ՝ համակրելի»: «Խումբը դասական բենդ է: Դաշնամուր, կոնտրաբաս և հարվածայիններ, որ շատ սիրված կազմ է ջազի երկրպագուների համար և այսօր շրջագայում ենք ամբողջ աշխարհում և հանդիսատեսի պակաս չունենք»: «Ջազը՝ ազատության երաժշտություն է»,- ասում է երաժիշտը: Ինչո՞ւ հենց Շոպեն են նվագում հարցին հումորով պատասխանում է՝ «հայ լինեի Արամ Խաչատրյան կնվագեի»: