Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր Պետրոսյանը քվեարկել է «Հանուն խաղաղության»

Քաղաքականություն
Region-Capture-14

Երևանի 9/19 ընտրատեղամասում քվեարկում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հանգամանալից բացատրեց նախագահին, թե ինչպես պետք է վերջինս գլուխ հանի ընտրաթերթիկներից։ Քվեարկությունն ավարտելուց հետո  լրագրողներին հետաքրքրեց, թե ինչպես է նա վերաբերում հեղափոխությանը և ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Դա կլինի քարոզչություն....օրենք եք խախտում»։ Իսկ մտահոգություններ ունի՞ արցախյան հարցի շուրջ. Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որը մտահոգություն չունի»։ Այնուամենայնիվ, հանուն ինչի՞ քվեարկեց առաջին նախագահը՝ լրագրողների հարցապնդմանը, նա ասաց. «Հանուն խաղաղության»։