Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե պայմանավորեմ, պահանջեք իմ հրաժարականը.Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Հարցազրույց
Arsen-Torosyan

Մեր գործողությունները պայմանավորված չեն անձերով , ոչ  էլ   իրենց ազգակցական  կապերով . պայքարը ստվերի դեմ շարունակական է լինելու,- ասում է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։  Ըստ նրա՝  այս ամենն արվում է   Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխման նպատակով միայն ու միայն։   Իսկ որպեսզի իր ասածը հավաստի հնչի, նա շարունակում է. « Եթե  պայմանավորեմ այդ ժամանակ պիտի  պահանջեն իմ հրաժարականը»։ «Ոչ նախարար Արսեն Թորոսյանը ոչ մի կապ չունի նախարար Արսեն  Թորոսյանի հետ,- ասում է  նա՝ տեղեկացնելով, որ այս մասին հայտնել  է նախարարության աշխատակիցներին հենց նշանակման օրը,-  Այսինքն՝ չկա անցյալ,այսինքն՝ անցյալում ում հետ ես ինչ հարաբերություն եմ ունեցել, կապ չունի, ես առաջնորդվում եմ միայն հանրային շահով»։ Ինչ ժառանգություն է ստացել  նախարար Արսեն Թորոսյանը նախկին իշխանություններից։ «Ժառանգությունը, իհարկե, ոլորտային չէր.  ծանր է  ամբողջ կառավարությանը բաժին հասած ժառանգությունը  նախկին իշխանություններից, որը ստիպում է մեզ արագ այնպիսի քայլերի գնալ,  որ որեւէ ոլորտում ճգնաժամային  վիճակների չհասնենք»,- ասում է նա։ Եթե Արսեն Թորոսյանը մնա խորհրդարանում, ինչպես կգնահատի նրա աշխատանքը Առողջապահության հաջորդ նախարարը. «Երեւի ինքը պետք է գնահատի. Ես ամեն դեպքում ասել եմ, որ իմ գործողությունները  ուղղված են  եղել միայն բնակչության եւ պետության արդյունավետության, եւ ոչ թե իմ կամ մեկ ուրիշի անձնական շահի համար , եւ դա կարելի է գնահատել նաեւ հիմա»,- «Ա1+»-ին ասաց Արսեն Թորոսյանը։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ զրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում