Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանը գրավեց 4-րդ, իսկ Արթուր Թովմասյանը՝ 6-րդ տեղը

Սպորտ
a1gimnastika-1

Գերմանիայի Կոտբուս քաղաքում  կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի պատվիրակներին չհաջողվեց մեդալ նվաճել: Մեր փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակիչ մրցաշարում վաստակեց 14,800 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այստեղ հաղթանակ տարավ Տայպեյի ներկայացուցիչ Չին Կայ Լին (15,508 միավոր): Սպասելիքները չարդարացրեց նաեւ Արթուր Թովմասյանը, ով օղակների վրա վաստակեց 14,700 միավոր եւ բավարարվեց 6-րդ տեղով: Այս մրցաձեւում հաղթող ճանաչվեց չինացի Յան Լյունը: Մեր մյուս երկու մարզիկները՝ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը չկարողացան հաղթահարել որակավորման փուլը եւ ժամանակից շուտ դուրս մնացին մեդալների համար պայքարից: