Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացիկում եզդիերեն չեն սովորում. դասագիրք չկա (տեսանյութ)

Մարզեր
Region-Cap77ture

Շիրակի մարզի Հացիկ գյուղում եզդիերենը պահպանվում է տատիկ-պապիկների շնորհիվ. նրանք են թոռնիկների հետ մայրենի լեզվով շփվում: Հացիկի՝ շուրջ 100 աշակերտ ունեցող դպրոցում ազգությամբ եզդի 7 աշակերտ է սովորում, բայց եզդիերեն դպրոցում չի դասավանդվում. չկա դասաժամ, դասագիրք, դասավանդող: Երբ հանձնարարվում է գրել շարադրություն «Իմ մայրենի լեզուն» վերնագրով, բոլորը՝ հայ թե եզդի, գրում են հայերենի մասին: