Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մելիքյանը 1:10 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին

Սպորտ
a1borba-14.11.

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում ելույթներն ավարտեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի վերջին ներկայացուցիչը: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը այսօր կայացած 3-րդ տեղի համար մրցամարտում 1:10 հաշվով պարտվեց իրանցի Մոշեն Նեջադին եւ ի վերջո զբաղեցրեց 5-րդ տեղը: Այդպիսով, մեր հունահռոմեական ոճի ըմբիշները ոչ մի մեդալ չնվաճեցին առաջնությունում: Նոյեմբերի 16-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամատի առաջնությունը: Հայաստանից հանդես կգան 5 հոգի: Մրցումները ավարտվելու են նոյեմբերի 18-ին: