Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրին հրաժեշտ է տալիս Յուրի Վարդանյանին (տեսանյութ)

Մարզեր
1542033787_yuri

Այսօր Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը։ Շիրակ աշխարհն իր վերջին հրաժեշտն է տվել լեգենդար մարզիկին: Գյումրեցի ծանրորդի վաղաժամ մահը մեծ կորուստ է քաղաքի, մարզի, Հայաստանի ու ամբողջ աշխարհի համար, նրա գործն անմահ է: Տարիներ շարունակ Յուրի Վարդանյանն իր մրցելույթներով բարձր է պահել հարազատ քաղաքի ու երկրի պատիվը աշխարհի տարբեր անկյուններում: Նրանով ոգեշնչվել են սերունդներ, նրա գործն են շարունակում մերօրյա չեմպիոնները: Ներկաները վստահ են, որ Վարդանյան մարզիկի ռեկորդների մասին դեռ շատ են պատմելու: Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է վաղը՝ նոյեմբերի 13-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Անվանի մարզիկը կհուղարկավորվի Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում:   Մանրամասն՝ Ցայգ ՀԸ տեսանյութում