Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցակը ես եմ գլխավորելու. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-7

Լրագրողներն այսօր շատ երկար սպասեցին ՀՀԿ գրասենյակում, մինչև խոստացված մամուլի ասուլիսը ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի հետ տեղի ունեցավ: Պարոն Սարգսյանը, որն այս նիստում ընտրվել է ՀՀԿ ԳՄ առաջին փոխնախագահ, շտապեց հայտնել, որ իրենց կուսակցությունը մասնակցելու  է ԱԺ արտահերթ ընտրություններին։  Նրա խոսքով իշխանություն-ընդդիմություն տրանսֆորմացիան ճիշտ ընթացքի դեպքում օգուտներ կտա պետությանը. «Որևէ կուսակցություն չկա, որ կարող է միշտ իշխանություն լինել»։ Վիգեն Սարգսյանի գնահատմամբ ՀՀԿ-ի թիմն ամուր է. «Գոնե քաղաքական մարդիկ վստահ կսրող եմ ասել կուսակցության կազմում եղել են ոչ այն պատճառով, որ իշխանություն ենք եղել»։ Ըստ նրա՝ առաջիկա ընտրությունները խաթարում է ընտրական պրոցեսները. «Մենք ունենք փորձ՝ կարճ ժամկետում մասնակցելու ընտրություններին, բայց խնդիրը միայն մենք չենք»։ Վիգեն Սարգսյանի խոսքով իրենք սկզբունքային հակասություններ ունեն գործող իշխանության հետ. «Միակ ընդդիմությունը լինելու հայտ ենք ներկայացնում»։ Նրա պնդմամբ, իրենք հետևելու են, որ Նիկոլ Փաշինյանը կատարի ժողովրդի առաջ արած խոստումները։ Վիգեն Սարգսյանը հաստատում է, որ ՀՀԿ ցուցակը ինքն է գլխավորելու, բայց թեկնածուների մասին առայժմ հրաժարվում է խոսել. «Օրենքով սահմանված կարգով ցուցակը կներկայացնենք ԿԸՀ»։ Վիգեն Սարգսյանի կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է Նոր Հայաստան կառուցելու մասին, պետք է գնա և քվեարկի Հանրապետականի օգտին։