Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեթև ապցեշուցիչ տվյալներ ունենք.սկիզբը խոստումնալից է» (տեսանյութ)

Մարզեր
3955ecbb406a9e7c65vvd1638f37667f53

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ բացվել է Վանաձորի բժշկական կենտրոնը: Ընդհանուր թվով 190 մահճակալ՝ ստացիոնար բուժում և ծննդատուն, բաժանմունքներ՝ վերազինված ժամանակակից սարքավորումներով, որոնք նախկինում մարզը չուներ.համակարգչային շերտագրման սարք, էլեկտրոնեյրոմիոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, ամբողջովին հագեցված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Արդեն իսկ զգում են դեպի մայրաքաղաք գնացողների հոսքի նվազում: Հավելենք, որ Վանաձորի ինֆեկցիոնիստները հավաքվել էին ԲԿ մուտքի մոտ՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպման հույսով: Ինֆեկցիոնի գլխավոր բժշիկ Ռոբերտ Չիլինգարյանը կարճ զրույց է ունեցել Արսեն Թորոսյանի հետ, որից հետո ինֆեկցիոնիստները հեռացել են կենտրոնի մուտքի մոտից: