Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան է ժամանելու Գարրի Բարդինը (տեսանյութ)

Մշակույթ
00020.MTS_snapshot_00.04_2018.11.05_17.57.47

Կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում և դպրոցներում, սոցիալական, կրթամշակութային ծրագրեր: Վաղը կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: «Սա ես մեկ հարգանքի տուրք է մեծ շանսոնյեին, որն, ի դեպ, 60 ֆիլմում է նկարահանվել: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը փառատոնի հետ համագործակցում է արդեն երրորդ տարին և մեզ շատ կարևոր է, որ փառատոնն իր ծրագրերում ընդգրկում է նաև հանրության այն լսարանին, որը հաճախ մոռացված է լինում: Խոսքս մարզերում ապրող պատանիների ու երիտասարդների մասին է,- ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը:- Այս տարի փառատոնն, ի դեպ, նոր անվանակարգ կունենա՝ «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ», որի պատանեկան ժյուրին կներկայացնեն Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները»: 63 երկիր, 186 ֆիլմ: Նոյեմբերի 6-ից-10-ը՝ Երևանում, մարզերում և Արցախում կցուցադրվեն անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես պատանիներից և երիտասարդներից, իսկ կինոլսարանը, փառատոնի նախագահ Նունե Մանուկյանի խոսքով, «երեք տարեկանից մինչև անվերջություն է, իսկ թիրախայինը՝ 6-ից 28 տարեկաններն են: Անվանի կինոգործիչներ կժամանեն Ֆրանսիայից, Կանադայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Չեխիայից:  «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացվի Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հուգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության հատուկ ծրագիր: Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանի խոսքով, ակնկալվում է նաև Ռուսաստանում վերջին երկու տարում նկարահանած լավագույն ֆիլմերի ցուցադրություն, ներկա կլինեն նաև պատվավոր հյուրեր՝ կինոքննադատ Արմեն Մեդվեդևը և ռեժիոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը: Փառատոնի շրջանակներում նոյեմբերի իննին կկայանա Բարդինի «Բոլերո» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Կնշեն նաև Արմեն Մեդվեդևի 80-ամյա հոբելյանը: