Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքում են բռնաբարության մեջ կասկածվողի հարազատները (տեսանյութ)

Մարզեր
1541259423_tika-boxoq

Գյումրու Հաղթանակի պողոտան այսօր ժամը 13:30-ից սկսած փակ էր: Շիրակի մարզի դատախազության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Եվգենիա Դ-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով կասկածավող 28 ամյա Հրաչյա Շ-ի ընտանիքի անդամներն ու հարազատները : Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել էր միջնորդություն , ըստ որի ՌԴ քաղաքացի Եվգենիա Դ-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով կասկածվող 28 ամյա Հրաչյա Շ-ի նկատմամբ կայացվել էր երկու ամիս ժամանակով խափանման միջոց կալանքի որոշում: Արդեն 2 օր է՝ կասկածվողը գտնվում է կալանքի տակ: Բողոքի ակցիա իրականացնողներին լսեց Շիրակի մարզի դատախազը, վերջինս առաջարկեց բողոքը ներկայացնել գրավոր: