Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
a1canramart-26.10.

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի համար հերթական մեդալը նվաճեց Վարազդատ Լալայանը: Մեր +105 կգ քաշային մրազիկը մինչեւ 20 տարեկանների առաջնությունում երկամարտում ցույց տվեց 406 կգ (184+222) արդյունք եւ գրավեց մրցանակային 2-րդ տեղը: Նա միայն ետ մնաց բելառուսցի Էդուարդ Զյազյուլինից, որը գրանցեց 413  կգ (190+223) արդյունք: Նշենք, որ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Հիշեցնենք, որ մինչ այդ նման արժեքի մեդալներ էին նվաճել Արսեն Մարտիրոսյանն ու Արփինե Դալալյանը: