Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
lena-nazaryan

««Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,- իր ֆբ-յան էջում գրել է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նույն հայտարարությունը Լենա Նազարյանը արեց նաև ԱԺ ամբիոնից։  ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ իրենց կողմից անպայման կհարգվի այդ ընտրությունների կազմակերպումը: