Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանի հիվանդանոցը շահագործվեց (տեսանյութ)

Մարզեր
art-imageff-gg1646

Սևանի հիվանդանոցի նորակառույց շենքն արդեն շահագործվում է։ Համաշխարհային բանկի միջոցներով Սևանի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցումը սկսվել էր դեռևս 2016թ-ին: Նախկին հիվանդանոցը  գտնվում  է  Լճափնյա փողոցում`  Սեւան- Երեւան մայրուղուն  հարող  տարածքում:  Սեւան  քաղաքից  դուրս  գտնվելով`  այն  անհարմարություն   էր ստեղծում    բնակիչների   ու  բուժաշխատողների  համար:   Նոր  մասնաշենքի  կառուցմամբ  այս  խնդիրը  իր  լուծումը  ստացավ: Հիվանդանոցը  հագեցած է ժամանակակից անհրաժեշտ բուժ սարքավորումներով, ինչը թույլ կտա բնակիչներին տեղում անցնել անհրաժեշտ  բուժզննում և այլևս չգնալ Երևան: «Հիվանդանոցն ունի ցերեկային ստացիոնար բուժման սրահՎիրաբուժական, Թերապևտիկ և մանկական բաժանմունքներ, Ինֆեկցիոն ծառայություն թերապևտիկ բաժանմունքի կազմում, Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը,  Ինտենսիվ թերապիայի և շտապ օգնության բաժանմունք, Պոլիկլինիկական նեղ մասնագիտական ու ախտորոշիչ ծառայությունները կմիավորվեն հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ»,- ասաց  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Չինաստանից բերված 3 շտապ օգնության ծառայության մեքենաներն էլ  արդեն Սևանի բժշկական կենտրոնում են: Դրանցից մեկը ռեանոմոբիլ է, իսկ երկուսը գծային շտապ օգնության մեքենաներ: