Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի գործերով անկախ հետաքննչական մարմնի աշխատանքը պետք է շարունակվի

Պաշտոնական
transparency

ԹԻ-ն դիմել է ԵԽԽՎ-ին` քննելու, ի թիվս այլ երկրների,նաև Հայաստանի վերաբերյալ՝ փողերի լվացման միջազգային սխեմաներում ընդգրկված լինելու կասկածները 2017թ. սեպտեմբերին տեղի ունեցավ բանկային հաշվառման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկության զանգվածային արտահոսք, ինչից պարզդարձավ, որ 2012-2014թթ.Ադրբեջանի իշխող վերնախավը իր գործարկած հիմնադրամի միջոցով կաշառել էր ԵԽԽՎ որոշ պատվիրակների և ստեղծել էր փողերի լվացման միջազգային սխեմա, որը հայտնի է «ադրբեջանական լվացքատուն» անունով: Փողերի լվացման միջազգային սխեմայի գոյությունը թույլատրած Եվրոպական ֆինանսական հաստատությունները և Ադրբեջանին գումարի դիմաց սատարած Եվրոպական քաղաքական գործիչները նույնպես մեղսակից են այս գործում: Լվացքատան պատմության հրապարակումից հետո Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային շարժումը կոչարեց  ԵԽԽՎ-ին, որ Եվրախորհրդում ձայներիգ նման մեղադրանքի կապակցությամբ անկախ հետաքննություն ձեռնարկվի: ԹԻ-ն նաև հանրային քարոզարշավ ձեռնարկեց, որին մասնակից հարյուրավոր մարդիկ նամակներ հղեցին ԵԽԽՎ-ի իրենց պատվիրակություններին` նրանց հորդորելով նպաստել անկախ  հետաքննությանը: Հետևելով մեղադրանքները հետաքննելու կոչերին՝ ԵԽԽՎ-ն ստեղծեց անկախ հետաքննչական մարմին, որը 2018թ. ապրիլին հրապարակեց իր հաշվետվությունը, որտեղ արձանագրված են վարքագծի կանոնների բազմաթիվ խախտումներ և կոռուպցիոն դրսևորումներ: Հետաքննությունը նաև առաջ է բերել փաստեր և կասկածներ 8 այլ երկրների վերաբերյալ, որոնք են  Հայաստանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոնակոն, Չեռնոգորիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Ուկրաինան: Սահմանափակ ժամանակի և ռեսուրսների պատճառով այս նոր մեղադրանքների կապակցությամբ պատշաճ հետաքննություն չի իրականացվել: Ս.թ. հունիսի 28-ին ԹԻ-ն դիմել է ԵԽԽՎ նոր ընտիր նախագահ Լիլիան Մորի-Պասքիեին` հայցելով ընդլայնել Անկախ հետաքննչական մարմնի մանդատը` քննելու այս երկրների վերաբերյալ կասկածները: Կից տես ԵԽԽՎ նախագահին ուղղված նամակը: Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի գործերով անկախ հետաքննչական մարմնի աշխատանքը պետք է շարունակվի   Հարգելի տիկին Լիլիան Մորի-Պասքիե, Թրանսփարենսի Ինթերնեշնլի(ԹԻ) անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ ընտրվելու առթիվ: Ողջունում ենք պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ձեր ելույթումշեշտված այն միտքը, որ ԵԽԽՎ-ն պետք է ընդունի կոռուպցիայի դեմ պայքարի գործուն ռազմավարություն, և լիահույսենք, որ Ձեր նախագահության ընթացքում այս կառույցը կվերականգնի իր պատիվն ու կջանա հասնել լիակատար թափանցիկության: 2017թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլն առաջին կազմակերպություններից էր, որ կոչ էր արել անկախ հետաքննություն իրականացնել 2013թ. հունվարին քաղաքական բանտարկյալների և Ադրբեջանի պատվիրակության անդամների վարքագծի առնչությամբ ԵԽԽՎ քվեարկության հանգամանքների վերաբերյալ:Ուրախ էինք տեսնել, որ ԵԽԽՎ-ն ստեղծեց բավականին ձեռնհաս և անկախ հետաքննչական մարմին` տրամադրելով բոլոր հասանելի և անհրաժեշտ միջոցները քննությունն արդյունավետ իրականացնելու համար: Հատկապես ողջունելի ենք համարում անկախ հետաքննչական մարմնի հաշվետվությունը: ԵԽԽՎ ջանքերի շնորհիվ զգալիորեն փոխվել է իրողությունների ընթացքը, ինչի արդյունքն են կոռուպցիան իր իսկ շարքերից արմատախիլ անելու ուղղությամբ կատարվող նշանակալի քայլերը: Ինչպես ցույց է տալիս թիվ 2216 (2018)բանաձևը, ԵԽԽՎ-ն դեռևս բազմաթիվ քայլեր պետք է ձեռնարկի՝ պատշաճորեն հետամուտ լինելու հետաքննչական մարմնի բացահայտումներին և առաջարկություններին: Սույն նամակով կցանկանայինք ԵԽԽՎ ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա, որոնք ներառված չեն Անկախ հետաքննչական մարմնի առաջարկությունների մեջ: ա) Հետաքննչական մարմինը հայտնել է, որ իրենց աշխատանքի ընթացքում կասկածելի գործելակերպի ու գործողությունների վերաբերյալ փաստեր ու մեղադրանքներ են բացահայտվել ԵԽԽՎ տարբեր երկրների առնչությամբ, սակայն իր մանդատի կազմակերպական, ժամանակավոր և գործառնական սահմանափակումների պատճառով այն չի կարողացել համապարփակ քննություն անցկացնել Ադրբեջանից բացի ութ այլ երկրների առնչությամբ ծագող մեղադրանքների նկատմամբ: Քանի դեռ ԵԽԽՎ-ն և իր անդամները շարունակում են մնալ լոբբինգի և ապօրինի ազդեցության ջանքերի թիրախներ՝տարբեր երկրների վարկանիշը սրբագրելու ակնկալիքով, կարևոր է ունենալ անօրինական վարքագծի նախորդ բոլոր դեպքերի ամբողջական պատկերը: Հետևաբար, ԹԻ-ն հայցում է ԵԽԽՎ-ին ընդլայնել Անկախ հետաքննչական մարմնի մանդատը`քննելու այն մեղադրանքները, որոնց վերաբերյալ այն հնարավորություն չի ունեցել իրականացնել համապարփակ քննություն: Այդ երկրների թվում են Հայաստանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոնակոն, Չեռնոգորիան, ՌուսաստանիԴաշնությունը, Թուրքիան և Ուկրաինան: բ) Անկախ հետաքննչական մարմինն օժտված չի եղել այլ հետաքննչական կառույցներին բնորոշ որոշ իրավասություններով, ինչպիսիք են տեղում ստուգումները, տարածքների խուզարկությունները, թվային փորձաքննությունները, ինչպես նաև չի ունեցել վկաների հարցաքննություն նախաձեռնելումիջոցներ: Որևէ հիմք չկա ենթադրելու, որ ԵԽԽՎ-ն կամ ԵԽ այլ մարմիններն ապագայում առավել ապահովագրված կլինեն կոռուպցիոն գործողությունների փորձերից: ԵԽԽՎ և ԵԽ օրինավորության համակարգի բարելավումը կարող է օգնել որոշ չափով կանխելու կոռուպցիան, սակայն կոնկրետ դեպքերում արդյունավետ իրավակիրարկման չդիմելու արդյունքում կազմակերպությունը կշարունակի մնալ վտանգի մեջ, բացի այդ կարող է հետագայում ևս բախվել նմանատիպ սկանդալների, քանի որ ոչինչ հետ չի պահում անօրեններին: ԹԻ-ն դիմում է ԵԽԽՎ-ին, որպեսզի վերջինս առաջարկություններ կայացնի Նախարարների կոմիտեին՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում ստեղծելու մշտական, անկախ հետաքննչական մարմին, որն ապագայում կկարողանա քննել կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները: ԹԻ-ն գիտակցում է այն մարտահրավերները, որոնք պայմանավորված են նման նախաձեռնության բարդությամբ, որն, ի լրումն այլ խնդիրների,կավելացնի ԵԽ բյուջեի բեռն արդեն իսկ առկա ֆինանսական դժվարությունների պայմաններում և կարող է ենթադրել Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը և Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին ընդհանուր համաձայնագրին կից արձանագրության ընդունում: Նորկառույց ստեղծելուն այլընտրանք կարող է հանդիսանալ որևէ ձևաչափի համագործակցությունը արդեն իսկ գոյություն ունեցող Անկախ հետաքննչական մարմնի, օրինակ` Եվրոպայի միության Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF)հետ, որը փոքր-ինչ ավելի հեշտ ճանապարհ է հասնելո ւնրան, որ ԵԽ օրինավորության համակարգը համալրվի մշտապես գործող անկախ հետաքննչական մարմնով:  ԵԽԽՎ-ն և ԵԽ-ն չեն կարող իրենց թույլ տալ ևս մեկ անգամ կրելու այնպիսի վնաս, որը նրանց հասցվեց հետաքննչական մարմնի հաշվետվության մեջ նկարագրված ապօրինությունների հետևանքով: Ինչպես ցույց են տալիս Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն համաձայնագրերը՝ կանխարգելումը, բացահայտումը, քննությունը և մեղադրանքի ներկայացումը, յուրաքանչյուրն իր հերթին, արդյունավետ հակակոռուպցիոն համակարգի կարևոր բաղադրիչնե րեն: Այդուհանդերձ, այսպահին ԵԽ-ի օրինավորության համակարգից ամբողջովին բացակայում են քննության անցկացման բաղադրիչը և քննությանը հաջորդող մեղադրանքի ներկայացման համակարգը: Սույն նամակով կցանկանայինք հիշեցնել, որ մեկ տարի առաջ ԳՐԵԿՈ-ն (Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայիդեմպայքարողպետություններիխումբը)հրապարակելէրԵվրոպայիխորհրդիխորհրդարանականվեհաժողովիանդամներիվարքագծիկանոններիիրգնահատականը, և ԵԽԽՎ-ն դեռևսպետք է ամբողջովինիրականացնի ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները: Խրախուսումենք, որ ԵԽԽՎ-նԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացմանը հետամուտ լինի առանց հետաձգման: Շնորհակալություն ենք հայտնում վերոգրյալը հաշվի առնելու համար և պատրաստ ենք աջակցելու Եվրոպայի խորհրդի հեղինակության ու իշխանության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին:   Անկեղծորեն Ձեր` Պատրիցիա Մորեյրա ԹԻ գործադիր տնօրեն