Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կարողացել է չեղարկել վտանգավոր համաժողովը

Քաղաքականություն
iran-1

Իրանում  «Միջազգային կոնֆերանս. Ղարաբաղն իսլամական (հող) տարածք է»  հակահայկական  թեմայով համաժողովը  հոկտեմբերի 13-ին չի կայացել։ «Ա1+»-ի  տվյալներով՝  Իրանական Զանջան քաղաքում  նախատեսված հայտնի հակահայկական համաժողովը  չեղարկվել է  ՀՀ  արտգործնախարարության  եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի համատեղ ջանքերով։ Հայկական կողմը իր մտահոգությունները  փոխանցել  է  իրանական կողմին, որից հետո հայտնի է  դարձել, որ միջոցառումը չի կայանա։ Հակահայկական և հակաարցախյան թեմայով այս համաժողովին մասնակցելու էին մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Լիբանանի ծայրահեղ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Առավել  մտահոգիչ էր այն փաստը, որ  համաժողովի իրանական կողմի կազմակերպիչները ներկայացնում էին պետական և կրոնական շրջանակներ: ԻԻՀ «Ազադ»  խոշորագույն  համալսարանի  Զանջանի մասնաճյուղը համաժողովը  կազմակերպել էր  Իրանի և արտասահմանյան մի շարք երկրների կրոնական կազմակերպությունների, գիտաուսումնական հաստատությունների և վերլուծական կենտրոնների ներգրավմամբ։ Համաժողովի  նպատակն էր  մասնավորապես՝ «Աշխարհի մահմեդական ադրբեջանցիներին  համախմբել  Ղարաբաղի ազատագրման գործին։ Ճանաչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իսլամական երկրների մասնակցությունը  և տեսակետներ արտահայտելու իրավունքը»։ Համաժողովի կազմակերպիչները որպես զեկույցների հիմնական թեզեր  առաջարկել էին՝ օրինակ՝ - Ղարաբաղի ազատագրման գործում նահատակության և իսլամական ջիհադի դերի կարևորության և դրանց անհրաժեշտության մասին .                     ։ - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մուսուլման հոգևորականների և  իմամ Ալիի դերակատարության մասին           - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համագոր-ծակցության խորացման ռազմավարությունները,եւ այլն։                                                   Հայտարարվում էր, որ համաժողովին մասնակցելու էին  Ղարաբաղի իսլամական ինքնապաշտպանական շարժումը, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը, Նահատակ Մոնթազերիի միջազգային խումբը, Քորդեստանի («Թարիղաթ») գիտական աշխատողների ասոցիացիան, Զանջանի համալսարանի Իսլամական ուսանողների ասոցիացիան («Թահքիմ-է Վահեդաթ»), Ռուսաստանի Մոհամմադ մարգարեի հետևորդների («Ահլէ բեյթ» (   համայնքը, Վրաստանի Իմամ Ալիի անվան մշակույթի և  բարեգործական ինստիտուտը, Վրաստանի մահմեդականների բարձրագույն կրոնական գործերի վարչությունը, Թուրքիայի «Զայնիբիյա» մշակութային միությունը, Իրաքի թուրքմենները (Իրաքի ժողովրդական զորահավաքի Գերագույն խորհուրդը)  և  Լիբանանի Համանեան երիտասարդական շարժումը (Լիբանանի «Շաբաբ ալ-Խամենեին» շարժումը): Ըստ մեր աղբյուրի՝    կարող ենք անել  երկու հետևություն.

  1. Նոր իշխանություններին հաջողվեց չեզոքացնել հերթական ադրբեջանական քարոզչական սադրանքը։
  2. Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր բարիդրացիական վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ։