Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրական միգրացիոն դինամիկա ունենք. Արմեն Ղազարյան

Քաղաքականություն
saldo

Պետական միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով միգրացիայի դինամիկան գնահատելու համար անհրաժեշտ է ողջ տարվա տվյալները հաշվի առնել. «Առայժմ մշակված են 2018-ի առաջին և երկրորդ եռամսյակները, ամփոփ միգրացիոն սալդոն  6646 է, ինչը շատ դրական է նախորդ տարիների համեմատ»։ Նրա խոսքով, նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս տվյալը 30 հազարից ավելի էր։  Եվրոպական երկրներում ապաստան հայցողների թիվը էապես նվազել է,  ասում է Արմեն Ղազարյանը. «Դա, եթե համեմատում ենք սալդոյի հետ, տեսնում ենք, որ դրական միգրացիոն դինամիկա ունենք»։