Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոմիտաս» փառատոնը հարգեց Ազնավուրի հիշատակը

Կարևոր լուրեր Մշակույթ
koitas

Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային և այլ երգչախմբեր համատեղ համերգով հանդես եկան«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում: Հոկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: Համերգի մեկնարկին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին լեգենդ Շառլ Ազնավուրի հիշատակին՝ մեկ րոպե լռությամբ և ծափերով ճանապարհելով շանսոնյեին:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը լրագրողների հետ զրույցում առանձնահատուկ շեշտեց, որ Կոմիտասը այնպիսի հարուստ ժառանգություն է թողել, հիմնված ազգային երաժշտության վրա, որը պետք է ամբողջ աշխարհը ճանաչի: Նրա խոսքով՝ Կոմիտասին պետք է մշտապես հանրահռչակել և այդ ուղղությամբ պետք է մշտապես աշխատել: «Կարծում եմ՝ մենք շատ քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ, այնինչ Կոմիտասի թողած ժառանգությամբ պետք է հիանա ողջ աշխարհը»,- ընդգծեց նա: