Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարությանն անձամբ չի ճանաչում ՀՀԿ-ական ընտրակեղծարարներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled.jpgbcb

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նշված ժամից 10 րոպե ուշացումով եկավ ընտրատեղամաս։ Ուշացման համար նա իր պատճառներն ուներ։ «Քանի որ տնից էի գալիս, ոտքով էի գալիս, ճանապարհին քաղաքացիների հետ նկարվում էի, այդ պատճառով ուշացա»,- ասաց նա։ Հարցին, թե իրեն տրված ձայները արդյո՞ք չեն լինի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ, Հայկ Մարությանը պատասխանեց. «Քաղաքականությունը թիմային աշխատանք է և բոլորը քվեարկում են թիմին. թիմի մեջ են բոլորը»,- ասաց նա։ Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը քարոզարշավին. «Նիկոլ Փաշինյանը կուսակցության վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ողջ գործընթացին։ Իր որոշելիքն է, թե որքան կմասնակցի։ Լրագրողները հիշեցրին, որ քարոզարշավների ժամանակ տեսել են իր հետ քայլող «Հանրապետական»  կուսակցության համար աշխատող ընտրակեղծարարների։ «Հանրապետական ընտրակեղծարարների չեմ ճանաչում։ Այս օրերին շրջում էինք քաղաքում և շատերն էին միանում մեզ, ես չեմ ճանաչում բոլորին և իրավունք էլ չունեմ ասել՝ մի միացեք։ Հարգանքով եմ վերաբերվում բոլորին և առավել ևս չեմ ճանաչում ընտրակեղծարարների»,- պատասխանեց Հայկ Մարությանը։ Հայկ Մարությանը նաև ավելացրեց, որ պատրաստ ենք յուրաքանչյուր համագործակցության և  բոլորի պայծառ մտքերը օգտագործելու են։ Ավելին՝ տեսանյութում