Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը (տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին հայտնել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Ըստ նրա՝ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչեւ սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է: «Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը: