Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հակահեղափոխական ուժ համարում եմ  ՀՀԿ-ին եւ Ռոբերտ Քոչարյանին». Էդ. Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է՝  իրենք ՀՀԿ-ի հետ որեւէ կապ չունեն, քանի որ պաշտպանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մենք անմնացորդ աջակցում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը: Իսկ ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերը մեր դեմ ուղղված սև PR է»: Մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն, ասում է պատգամավորը: «Բոլորը գիտեն, թե մենք ոնց ենք մերժել Սերժ Սարգսյանին: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչ օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»,-նշեց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը հակահեղափոխական ուժ ասելով հասկանում է այն ուժերին, որոնք նախկին ռեժիմի կազմում են: «Որպես հակահեղափոխական ուժ համարել եմ ՀՀԿ-ին, իսկ հիմա միացել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Բայց այս  ընտրություններում նրանք չեն մասնակցում»,-ասում է պատգամավորը: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին վարչապետ Փաշինյանի ելույթին՝ նշեց, որ դա քարոզչական ելույթ  էր: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի ասած՝ «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողներ» արտահայտությանը, Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ վարչապետն իրենց նկատի չի ունեցել: