Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր –Պետրոսյանը շահագրգիռ է, որ մարտի 1-ը բացահայտվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-3

Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողները նպաստում են մարտի 1-ի շրջանակում կատարված հանցագործությունները կոծկելուն, ասում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: «Սա հանցագործություն էր մարդկության նկատմամաբ, պատմության մեջ ընդամենը 5-6 դեպք կա, երբ նախկին ղեկավարին ձերբակալում են հանցագործության համար»: Արամ Մանուկյանը պնդում է՝ Լեւոն Տեր –Պետրոսյանը շահագրգիռ է, որ մարտի 1-ը բացահայտվի: Մենք պատրաստ ենք ՀՔԾ-ին աջակցել մեր նյութերով: Մեզանից շատերը հիմա գնում են եւ վկայություն են տալիս: Նրանք մեղադրողի կարգավիճակից արդեն դառնում են տուժող:   ՀԱԿ փոխնախագահը նշում է, որ 10 հոգու սպանողներին բացահայտելն ամենահեշտն է, կա կրակոցների և կրակվածների տեղերը: «Հաջողություն մաղթենք ՀՔԾ-ին, որ ուզում են էս աղբից ժողովրդին ազատագրել: Մաֆյոզը, արյունարբուն չի կարող այս երկրի գլխին մի պոպոկ ջարդի», – նշեց նա: