Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին (տեսանյութ)

Պաշտոնական
170718V.O.PPC_02

Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը այցելեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ: Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ խոնարհեցին 2 տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ ներխուժած խմբի կողմից զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Հավերժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների հիշատակին: Ոստիկանություն