A
A
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետական բյուջե է վճարել 721.4 մլն. դրամ. ՊԵԿ
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է 721.4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը: Միաժամանակ հայտնվում է, որ ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին