Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանյան ցայտաղբյուրները՝ հայտնի վլոգերի աչքերով

Հասարակություն
astx1

Նուսեյր Յասինը  կամ Նաս Դեյիլի (Nas Naily) անունով հայտնի վլոգերը Հայաստանում է և չի թաքցնում, թե որքան է հիացած երեւանյան ցայտաղբյուրներով։ Նա բոլորին հրավիրում է  Հայաստան՝ վայելելու անվճար քաղցրահամ ջուրը։ Պաղեստինցի  երիտասարդը երեկ Կասկադում էր, որտեղ պատասխանում էր ֆեյսբուքյան  իր հայ հետեւորդների հարցերին։ Հայաստանի և հայերի մասին լսել  է Երուսաղեմում։ «Երուսաղեմը բաժանված է մի քանի թաղամասերի՝ մուսուլմանների, հրեաների, քրիստոնյաների և հայերի։ Ու ես ինքս ինձ մտածում էի՝ լավ, ովքե՞ր են այս հայերը, որ իրենց համար առանձին թաղամաս ունեն Երուսաղեմում ու որոշեցի գալ»,- պատմում է Նասը։ Նասը   դեռ մեկ շաբաթ էլ Հայաստանում է լինելու   և մի շարք  տեսանյութեր ևս կնկարի։  Գնալու է սահման՝ Արցախ։ Իսկ որքա՞ն ժամանակ է տրամադրում մեկ րոպեանոց հոլովակը նկարելու համար։ «10 ժամ ընդհանուր առմամբ. 4 ժամ նկարահանումը, 3 ժամ տեքստը, երեք ժամ մոնտաժը»,- ասում է նա։ 24- ամյա Նուսեյր Յասինը ծնվել, մեծացել է Երուսաղեմում, այնուհետ սովորել Հարվարդի համալսարանում և աշխատանքի անցել ԱՄՆ-ում, որտեղ տարեկան վաստակում էր 120.000 դոլար։ Սակայն երկու տարի առաջ է թողել է իր աշխատանքը և որոշել ճամփորդել ու նկարահանել իր ամենօրյա արկածներն ու տեղադրել դրանք ֆեյսբուքում։ Այսօր նա 7 մլն-ից ավել հետևորդ ունի։ Ավելին՝ տեսանյութով։