Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերո Խանզադյանի գրադարանը այսօր չկա

Մշակույթ
1-13

Սերո Խանզադյանի կենդանության օրոք նրա հարազատ Գորիսի տանը, որն ինքն էր կառուցել, հաճախ էին հավաքվում հայտնի մեծերը, զրույցներ անում, գրական երեկոներ կազմակերպում: Նրա կյանքից հեռանալուց հետո տունը վաճառվեց, հետո գնվեց պետության կողմից, ճանաչվեց որպես տուն-թանգարան, մի քանի տարի վերանորոգվեց ու վերջապես, օրեր առաջ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում պաշտոնապես բացվեց: Գորիսեցի Խաչիկ Հարությունյանը Սերո Խանզադյանին հիշում է մանկուց: Հոր հետ շատ են եղել  նրա տանը: Հիշում է, թե ինչպես գալիս էին գործ անելու, բայց ավելի շատ զրուցում էին նրա հետ:   «Խանզադյանի անձնական իրերից շատ բան անհայտացավ, տան գույքից շատ քիչ բան է պահպանվել, հետո տղան որոշ բաներ բերեց, քույրը նվիրեց: Բայց ձեռագրերը գրեթե բացակայում են, հրաշալի գրադարան ուներ`24 000 կտոր գիրք, որ այսօր չկան»,- ափսոսանքով ասում է Խաչիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դեռ կիսատ գործեր շատ կան. «Հին տունն էլ, լավ կլիներ վերանորոգեին: Այստեղ էր Սերո Նիկոլաևիչի հիմնական աշխատասենյակը: Այս մատուռն էլ նա էր կառուցել, որ հետագայում դամբարան դառնար և ճիշտ կլիներ, որ Պանթեոնից գոնե մի մասունք բերվեր այստեղ»:     «Ծայրահեղությունների մարդ էր, բայց մեծ հայ էր նա ու ոչ միայն մեծ հայ էր, այլ շատ հայ էր: Սերո Խանզադյանի համար հայն ու հայությունը Ադամից ու Եվայից էր սկսվել: Երբ տունը կառուցում էր պատին հուշաքարի վրա մի տոհմածառ սարքեց, ու որպես ազգի նահապետ գրեց  մ.թ. ա 9-րդ դարի Ձագիկ նահապետի անունը: «Որովհետև,-ասում էր,- ինչպես Հայկը Հայաստանի նահապետն է, Ձագիկն էլ՝ Զագեզուրի պապերի պապն է, ուրեմն նաև իմ,-հիշում է Խաչիկ Հարությունյանը: -Լինելով ժամանակների տառապանքի կրողը, նաև հավատում էր ժամանակի լավ օրերին: «Առավոտ արթնանալուց պետք է բարի լույս ասեք այս կուսակցությանը, երեկոյան էլ բարի գիշեր: Իսկ արդեն 1988-ին ասում էր, որ պետք է վառել այս կուսակցության օրենքները: Սերո Նիկոլաևիչ,- հարցնում ենք,- բա այն ժամանակ ասում էիք բարի լույս է պետք ասել: Այն ժամանակ այդպես էր պետք,-ասաց-հիմա այսպես է պետք: Հայոց Հայաստանի փրկությունը նրա անկախության մեջ է: Ինչպես կասեր Վիլյամ Սարոյանը «Իմ ամբողջ կյանքում ինքս ինձ եմ խաղում… Ուրիշ ելք չունենք: Մենք մեր միջից ընտրում ենք նրան, որը պետք է լինենք, նայած պարագաներին…»