Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հո, միայն Դանիել Իոաննիսյանի անձնական պատկերացումներով չէ՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-3

         Համամասնական բա՞ց, թե փակ ցուցակներով պետք է անցկացվեն ընտրությունները: Հարցը թեժ քննարկման առիթ հանդիսացավ ԸՕ փոփոխություններով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբի նիստին, որտեղ բոլոր խմբակցությունները, ինչպես նաեւ՝ Կառավարությունն ունեին իրենց տարբերակները:  «Կառավարության ծրագրում գրված է, որ հրաժարավում ենք ռեյտինգային ընտրակարգից»,- հայտարարեց Կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: «Եթե մենք շատ լայն ենք ընկալում ռեյտինգայինը, ապա համամասնականն էլ է ռեյտինգային, քանի որ ռեյտինգավորվում են կուսակցությունները: Ուրեմն, դա էլ չպետք է լինի, եթե տառացի ենք ուզում ընկալել այն, ինչ գրված  ծրագրում, եկեք բառախաղ չանենք: Մենք ասում ենք՝ այս երկուսի համաձայնեցման մասին»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:                Դանիել Իոաննիսյանն այնքան էլ չէր հավանել խմբակցությունների առաջարկները, թեեւ քննարկմանն ու կոմպրոմիսի գալուն դեմ չէր. «Հո, միայն Դանիել Իոաննիսյանի անձնական պատկերացումներով չէ՞»: «Արդեն ահագին տեղ բացվեց՝ միայն Դանիել Իոաննիսյանի պատկերացումներով չէ»,- կատակեց Արմեն Ռուստամյանը:             Խնդրի լուծման համար՝ նիստը վարող Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց քննարկել մի քանի տարբերակ ու ընդհանուր հայտարարի գալ: «Ես առաջարկում եմ Կառավարության ներկայացուցչի հետ քննարկում՝ արդյոք այդ որոշումը փոփոխելի՞ է, քննարկելի՞ է, թե ոչ, այսինքն՝ ռեյտինգային ասելով ի՞նչ են նկատի ունեցել», հարց բարձրացրեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Առաջարկենք կառավարության ներկայացուցչին՝ ներկայացնելու իրենց կոմպրոմիսային տարբերակը», առաջարկեց Արմեն Ռուստամյանը:             Ընդհանուր հայտարարի գալու համար՝ Կառավարության ներկայացուցիչը ԱԺ աշխատանքային խմբին առաջարկեց կամ խմբակցությունները առանձին-առանձին ներկայացնեն իրենց տեսլականը համամասնական ընտրացուցակների մասին, կամ կազմեն  մեկ միասնական դիրքորոշում ուներկայացնեն Գործադիր մարմնի քննարկմանը: Պատգամավորներին այս առաջարկը դուր եկավ, եւ նրանք որոշեցին հուլիսի 20-ին հավաքվել՝ քննարկելու այդ հարցը՝ առանց Կառավարության ներկայացուցչի: