Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը (տեսանյութ)

Հասարակություն
download-1

Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Նա մի քանի օր է՝ բուժկենտրոնում էր:  Հովհաննես Օյունջյանն օրեր առաջ իր ծննդյան 98-ամյակին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն է արել՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։ Երկրաշարժից հետո բժիշկն իր ամբողջ կարողությունը ներդրել է Գյումրու զարգացման համար՝ կառուցելով դպրոց, արհեստի ու արվեստի կենտրոն: «Օյունջյան» հիմնադրամի տնօրենի տեղեկացմամբ՝ ամերիկացի բժիշկները նրան արգելել էին ինքնաթիռ նստել, սակայն նա հերթական բարեգործությունն անելու նպատակով մի կերպ Հայաստան էր հասել: Ստորեւ տեսանյութում բարերը՝ ընդամենը երկու օրա առաջ :