Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին

Պաշտոնական
unnamed-28

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին՝ վշտակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նորին Սրբության գրության մեջ ասված է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր զորակցությունն ենք բերում Ձեզ և մեր եղբայր վրաց ժողովրդին՝ խորին ցավակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Մեր աղոթքն է, որ Երկնավոր մեր Հայրը Իր Սուրբ Հոգով մխիթարի բոլոր  սգավորներին և բարի ապաքինում պարգևի վիրավորներին»։ Վեհափառ Հայրապետը հայցել է Բարեգութ Տիրոջ  մշտամնա օրհնությունն ու հովանին Վրաստանին և նրա բարեպաշտ ժողովրդին։