Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր  Ծիրանի» կուսակցության հայտարարությունը (տեսանյութ)

Պաշտոնական
Untitledwewwq

Այսօր, 2018 թվականի հուլիսի  16,  Երևանի  ավագանիում  տեղի  ունեցավ  արտահերթ  նիստ՝ օրակարգում  դրված  էր  մեկ  հարց՝  նոր  քաղաքապետի  ընտրություն: Առաջադրված  միակ  թեկնածուն  Երևանի  ավագանու  «Երկիր  Ծիրանի» խմբակցության    ղեկավար  Զարուհի  Փոստանջյանն  էր:  Նիստերի  դահլիճը  դատարկ  էր, քանզի  ավագանու  անդամները  չէին  ներկայացել: «Երկիր  Ծիրանի» կուսակցությունը  ընդամենը  մեկ  տարի  առաջ  մտավ  քաղաքապետարան՝  իր  առջև  դնելով  գերխնդիր՝  սինլքոր վաշխառուների, մարդակային  ճակատագրերի  անամոթ  աճուրդով  զբաղվող, բազում  զեղծարարությունների  որջ  դարձած  քաղաքապետարանն  ազատել, զերծանել  այդպիսի  ստահակներից: Ազգայինի  դիմակ  հագած,  սակայն  իրենց  ամբարը  հարստացնող  պաշտոնյաները  մեր  սիրելի  Երևանը  դարձրեցին  աղտեղված  քաղաք՝  խունացած  գույներով: Այսօր  մենք  բարձրագոչ  ասում  ենք՝  ո՛չ    հհկ-ական բռնատիրությանը  և  քաղաքական  նոր  գործընթացների  հարթակում  «Երկիր  Ծիրանի» կուսակցությունն  իր  մարտահրավերն  է   նետում  գորշ  գայլերին՝  խարսխվելով  իր  ազգակառույց, ազգանպաստ  ծրագրերին,   բազում  համախոհներին:  Կուսակցության  առաջնորդը՝  Զարուհի  Փոստանջյանը,  այսօր  մեկ  անգամ  ևս  ընդգծեց, որ  համայն  հայության  ոստանը՝  Երևանը,  կարիք  ունի  մաքուր  ձեռքերով  քաղաքական  ուժի  և  առաջիկա  ընտրությունների  թափանցիկությունն    ու  անաչառությունը  պիտի  հավաստեն,  որ  Համազգային  Մեծ  Ընդվզումը   դա  Հավատի  Ընդվզում  է  առ  իշխանություն:  « Դեպի  նոր  նվաճումներ, դեպի  նոր  ապագա, այնպիսի քաղաքային  իշխանություն,  որ  պիտի  ծառայի  երևանցուն  և   ի  զորու  լինի  շենացնելու  մեր  հնագույն  մայրաքաղաքը»,-  ահա  այսպիսի  անխախտ  համոզմունքներով  ու  տեսլականով  է  «Երկիր  Ծիրանի» կուսակցության  ղեկավար  Զարուհի  Փոստանջյանն  իր  համախոհների  ու  աջակիցների  հետ  միասին  շարժվում  դեպի  Առաջ, դեպի Հաղթանակ: