Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից. Արմենպրես (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
940965

Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայր ժամանած ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝շենքի տանիքի փլուզման պահին աշխատակիցներն անցնում էին շենքի տակով: «Աշխատակիցներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է՝ նախնական տվյալներով գանգուղեղային տրավմայով: Մյուսն էլ թեթև քերծվածքներ էր ստացել: Այս պահին եղած տեղեկություներով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,-նշեց նա: Նախարարը նշեց, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար: «Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց նախարարը: Տուժածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Արտակ Զեյնալյանը դեպքի վայրից ուղևորվում է նրանց տեսակցության: