Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոպան պետք է համոզվի, թե Հայաստանն ուր է գնում». Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Papyan

«Թե ներքին, թե արտաքին քաղաքականության հարցում մենք շտապողականություն ենք դրսևորում, որովհետև եվրոպական շատ կառույցներ բյուրոկրատական մեծ ապարատներ են և 2 ամիսը քիչ որևէ որոշում կայացնելու կամ փոփոխելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: «Ժամանակ պետք է անցնի, իրենք պետք է համոզվեն, թե Հայաստանն ուր է գնում: Թավշյա հեղափոխությունն առաջին քայլն էր: Սա պիտի այլ քայլերով ամրապնդվի»,- նշում է Արա Պապյանը: Ըստ նրա՝ Եվրոպան սպասում է նաև նոր իշխանությունների խոստման իրագործմանը՝կազմակերպել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: «Դա կլինի հիմնական քննությունը, և դրանից վիճակը կկայունանա ամեն առումով: Սպասողական վիճակը, որը գոյություն ունի, չի նպաստում հատկապես եթե խոսենք ԵՎրոպայից եկող փողի մասին»: Լեզվաբան Նարինե Դիլբարյանի պնդմամբ էլ՝ հայաստանյան կողմը պատրաստ չէր այս հանդիպումներին:  «Նիկոլ Փաշինյանը վարչապետն է և հիմնական ուղեգծի հայտարարողը, բայց Փաշինյանը և Կառավարությունում, և մնացյալ օղակներում պետք է ունենար մի թիմ, որն իր համար կնախապատրաստեր փաստաթղթեր: Այս այցը բացահայտեց մի խոցելի կողմ: Դա այն է, որ մենք գերվստահ էինք մեր հեղափոխության հաղթանակից հետո ամրացած դիրքերին և մի փոքր անպատրաստ, զգայական գնացինք: