Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիային մասնակցում էին Զարուհի Փստանջյանի դուստրերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
37228325_10212435016773440_1640881556673265664_n

Մինչ ավագանու նիստւ քաղաքապետարանի մոտ էին հավաքվել քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները: Նրանք ցուցապաստառներով ու կոչերով իրենց սատարում էին հայտնում Զարուհի Փոստանջյանին՝ հայտարարելով, որ նա միակն է, որը կարող է լինել Երեւանի քաղաքապետ: Ակցիային մասնակցում էին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, «Հիմնադիր խորհրդանի» անդամ Գագիկ Սարուխանյանը, Զարուհի Փոստանջյանի դուստրերը: Զ արուհի Փոստանջյանը փոքրիկ ելույթ ունեցավ՝ ասելով, որ ավագանու նիստին ՀՀԿ չմասնակցելը ցույց է տալիս, որ իրենք կարողացել են ՀՀԿ-ին վտարել քաղաքապետարանի շենքից: