Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ծանրորդները մեդալներով են վերադառնում աշխարհի առաջնությունից

Սպորտ
a1shtanga

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող երեք ծանրորդները 3 մեդալ են նվաճել:   105 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ 20 կիլոգրամով հետ մնալով իրանցի Ալի Դավուդիից:   Ռաֆիկ Հարությունյանն (77 կգ) ու Սամվել Բաբակյանը (94 կգ) իրենց քաշային կարգում ցույց են տվել 3-րդ արդյունքը եւ նվաճել բրոնզե մեդալներ: