Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցում. ֆուտբոլասերները հավատում են Ֆրանսիայի հաղթանակին

Սպորտ
pes-france-vs-croatia-final-fifa-world-cup-2018-full-match-gameplay-pc-800x400

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ այսօր տեղի կունենա աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:   Այդ կապակցությամբ «Ա1+»-ը հարցում կազմակերպեց ֆուտբոլասերների շրջանում՝ պարզելու, թե որ հավաքականն ավելի մեծ շանս ունի դառնալու աշխարհի չեմպիոն:   Քվեարկությանը մասնակցած երկրպագուների 54 տոկոսը հավատում են Ֆրանսիայի հավաքականի հաղթանակին, իսկ 46 տոկոսը՝ Խորվաթիային:   Հիշեցնենք, որ բուքմեյքերական գրասենյակներն ավելի շատ վստահում են ֆրանսիացիներին՝ 1,95 գործակից հաղթանակի համար՝ ընդդեմ խորվաթների 4,75-ի: