Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է կատարվում Սևանա լճում. արձագանքել է բնապահպանության փոխնախարարը (տեսանյութ)

Հասարակություն
cheq-havata-bayc-sa-sevann-e-o-n129593-1

Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է Սեւանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին: Երեկվանից տեսանյութը մեծ աղմուկ է հանել համացանցում: Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքում գրել է. Ամբողջ օրն ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։      Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։      Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։ Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։      Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին։