Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Բորհեմ Վուդի» ջախջախմանը (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Լոնդոնի «Արսենալի» նոր մրցաշրջանից առաջ անցկացրած առաջին ստուգողական խաղին:   Լոնդոնցիները Անգլիայի ցածր դիվիզիոնում հանդես եկող «Բորհեմ Վուդի» դաշտում 8:0 հաշվով խոշոր հաղթանակ տարան: «Արսենալի» կազմում աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը մեկնարկային 17 րոպեում հեթ-տրիկ ձեւակորպեց:   Հանդիպման վերջին գոլը 79-րդ րոպեին խփեց մեր ֆուտբոլիստը, որը մասնակցեց միայն երկրորդ խաղակեսին:   «Արսենալը» կշարունակի մարզումները սեփական մարզաբազայում, ապա կմեկնի Սինգապուր, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Հուլիսի 26-ին «զինագործները» կխաղան Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ երկու օր հետո կհանդիպեն Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին: