Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անժելիկա Կերբերը հաղթել է Սերենա Ուիլյամսին և դարձել «Ուիմբլդոնի» հաղթող

Սպորտ
a1serena-14.07.

Գերմանացի թենիսիստուհի Անժելիկա Կերբերի հաղթանակով ավարտվեց թենիսի Ուիմբլդոնի խոշորագույն մրցաշարը: Եզրափակիչ խաղում 30-ամյա թենիսիստուհին երկու սեթում առավելության հասավ իրենից յոթ տարով մեծ, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ՝ 6:3, 6:3: Հանդիպումը տեւեց 1 ժամ 7 րոպե: Անժելիկա Կերբերը առաջին անգամ հաղթանակ տարավ այս մրցումներում, իսկ ընդհանուր առմամբ նա նվաճեց թվով երրորդ «Մեծ սաղավարտը»: Իսկ ահա Ուիմբլդոնի 7-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը երրորդ անգամ պարտվեց եզրափակիչում: