Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ-Արմենիան» ներկայացրեց մարզչական շտաբը

Սպորտ
a1ararat-armenia

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիա» թիմը ներկայումս ուսումնամարզումային հավաք է անցկացնում Կիսլովոդսկում:   Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզիչն է Անդրանիկ Բաբայանը, որը մարզչական կարիերան սկսել է 2008 թվականից եւ երկար տարիներ աշխատել է Աստրախանի «Վոլգար-Գազպրոմ» թիմում:   Նրա օգնելու են Պաատա Բերիշվիլին, Ռազմիկ Գրիգորյանը: Դարպասապահների մարզիչն է Անդրեյ Կովալենկոն: Ակումբի գլխավոր տնօրենն է նախկինում հայտնի ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը:   «Արարատ-Արմենիան» ռուսաստանյան հավաքը կավարտի հուլիսի 20-ին, որից հետո կվերադառնա Երեւան: Թիմը Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղարկության տնային հանդիպումներն անցկացնելու է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: