«Ալաշկերտը» «Սելթիկի» հետ խաղից առաջ նոր ֆուտբոլիստ է ձեռքբերել

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շոտլանդական «Սելթիկի» հետ պատասխան խաղին նախապատրաստվող Երեւանի «Ալաշկերտը» հերթական ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

 

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի կազմը համալրել է 24-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը: Նա նախկինում հանդես է եկել «Փյունիկում», «Շիրակում» եւ «Բանանցում»: Վերջին շրջանում Ղուկաս Պողոսյանը պաշտպանում էր Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Գորոդեյա» թիմի պատիվը: