Կեւին Անդերսոնն ու Ջոն Իսները ռեկորդ սահմանեցին թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը իսկական ճակատամարտի վերածվեց:

 

Հարավամերիկացի Կեւին Անդերսոնն ու ամերիկացի Ջոն Իսները պարզապես չէին ցանկանում զիջել միմյանց: Առաջին երեք սեթերի հաղթողները որոշվեցին թայ-բրեյքի օգնությամբ՝ 7:6, 6:7, 6:7: Միայն չորրորդ սեթում Կեւին Անդերսոնը մաքուր հաղթանակ տարավ՝ 6:4:

 

Ինչ վերաբերում է վերջին, 5-րդ սեթին, ապա այն մոտ երկու ժամ տեւեց եւ ի վերջո ավարտվեց աֆրիկացի թենիսիստի առավելությամբ՝ 26:24:

 

Այդպիսով, թենիսիստները սահմանեցին Ուիմբլդոնի մրցաշարի նոր ռեկորդ՝ անցկացնելով 99 խաղափուլ: Նախկին ռեկորդը գրանցվել էր Ռոջեր Ֆեդերեր – Էնդի Ռոդիկ եզրափակիչ մրցավեճում՝ 77 խաղափուլ:

 

Եզրափակիչում Կեւին Անդերսոնը կհանդիպի Ռաֆայել Նադալ – Նովակ Ջոկովիչ կիսաեզրափակիչ մյուս զույգի հաղթողի հետ: