Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ տեսել որեւէ քրեական արարք».Ս. Նիկոյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին գործողությունների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikoyan

Հուլիսի 16-ին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Երեւանի ավագանին չի ընտրի քաղաքապետ եւ սեպտեմբեր վերջին տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. «ԲՀԿ-ն արդեն ունի կայացրած որոշում՝ մենք անպայման Երեւանի ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցելու ենք, իսկ մնացածը արդեն քննարկման խնդիր է: Այս պահին դեռեւս չենք քննարկել, թե ով է գլխավորելու մեր ցուցակը: Մենք կներկայացնենք այնպիսի համամասնական ցուցակ մարդկանց, որոնք կարող են պատասխանատվություն վերցնել Երեւանի համար»:                Քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին արտահերթ նիստում կողմ քվեարկեց ոչ թե Ելք խմբակցության առաջարկած օգոստոսի 8-ի, այլ ՀՀԿ-ի տարբերակին՝ հուլիսի 16-ին անցկացնել ընտրությունը: «Տպավորությունս այնպիսին է, որ իրենք մտադրություն չունեն առաջադրելու քաղաքապետի իրենց թեկնածուին»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:             Հրազդանի քաղաքապետի պաշտոնում էլ շրջանառվում է Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սեւակ Միքայելյանի անունը: «Ես հավակնություն չունեմ, որ իմ որդին դառնա քաղաքապետ, սակայն եթե դառնա, ապա ես շատ ուրախ կլինեմ: Իմ որդին արդեն չորս տարի է՝ ՔՊԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է. մենք այն ժամանակ չգիտեինք, որ իշխանափոխություն կլինի: Հետո ինչ, որ իմ որդին է՝ եթե մասնակցի, ես դավաճա՞ն եմ էս ազգի... Իմ որդին, ընտանիքը տանջվել, տառապել է էս ընթացքում...Եթե որոշի ու իր թեկնածությունը դնի, ժողովուրդը պետք է որոշի, քվեարկի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:             ԱԺ միջանցքներում թեժ քննարկվում էր նաեւ 2008թ. մարտի մեկի դեպքերի վերաբերյալ նոր հանգամանքների, մասնավորապես նախկին ՊՆ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման թեման: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, որը մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր, ՀՔԾ է հրավիրվել ցուցմունք տալու՝ որպես վկա. «Հանձնաժողովը գտնում էր, որ անհրաժեշտություն կա՝ եթե կա որեւէ երկիրում փորձագիտական խումբ, որեւէ տեխնոլոգիա, որը կարող է պարզաբանել կամ նույնականացում իրականացնել չերյոմուխայի օգտագործման զենքն ու գնդակները, ապա դա է ճանապարհներից մեկն է, որ կարող է ամենակարեւոր պատասխաններից մեկը տալ՝ ում գործողությունների հետեւանքով է եղել որեւէ զոհ: Այսօր այդ հարցը 2-րդ պլան է մղվել, սակայն ես դա համարում եմ առաջնային»:               ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի մեկի գործի բացահայտումը համարել է իր համար ամենակարեւորը եւ անգամ պատգամավոր եղած ժամանակ խորհրդարանակն լսումներ անցկացրեց: Ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտարարեց, թե մարտի մեկի անկարգությունների գլխավոր սադրիչը եւ կազմակերպիչը հենց Նիկոլ Փաշինյանն է. «Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի մոտ կար պայմանավորվածություն ընդդիմության ղեկավար կազմի մի մասի եւ ոստիկանության միջեւ, որ մարդկանց տեղափոխեն մեկ այլ վայր՝ շարունակելու միտինգը, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը՝ կոչերով ասաց՝ մնացեք, ամրացեք: Իմ վերջին ելույթում ասացի՝ արդյոք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ: Ես չեմ տեսել որեւէ քրեական արարք, նախ՝ ԱԺ հանձնաժողվոը իրավասու չէ որեւիցե մեկի գործողությունը քերական գնհատական տալ՝ քրեական բնույթի գործողություն են, թե ոչ՛: Մարտի մեկի գործի քննության ակտիվացման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե դարանով ընդամենը փորձ է արվում արհեստականորեն վերանայել պատմությունը, որը ոչ մի օգուտ չի բերի երկրին: Իսկ Ռոբերտ Քոչարյանին որեւէ նոր բացահայտում չի կարող անհանգստացնել, ու նա որեւէ մտավախություն չունի: