Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան

Սպորտ
sport-karapetyan

Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Թոմաս Ժիլժեմանը պարզաբանել է, թե ինչու Եվրոպայի լիգայի «Գաբալայի» հետ խաղին չեն վերցրել թիմի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կարապետյանին: Հանդիպումը պետք է կայանա այսօր, Ադրբեջանի համանուն քաղաքում: «Սա նրբին թեմա է: Մենք տանն ենք թողել մեր լավագույն ռմբարկուին: Նա անցած մրցաշրջանում դարձել է 29 գոլի հեղինակ: Մենք այդպես վարվեցինք՝ հարգելով «Արդար խաղի» կանոնները, որպեսզի ակումբներն որեւէ խնդիր չունենան իրար հետ», - ասել է լյուքսեմբուրգյան ակումբի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականում նախկինում անցկացրել է 2 հանդիպում, սակայն վերջին ժամանակներին չի հրավիրվում թիմ: Ի դեպ, Ադրբեջանը մեկ օրա առաջ մուտքի վիզա չէր տրամադրել հունգարական «Ույպեշտ» թիմի երկու խաղացողների, որոնք ժամանել էին Բաքու, Եվրոպայի լիգայի հանդիպմանը մասնակցելու համար: Այսօր առավոտյան այդ ֆուտբոլիստները ստիպված վերադարձել են Բուդապեշտ: