Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարժումն ուզում են կապել հեղափոխության հետ». Գևորգ սրբազան Սարոյան (տեսանյութ)

Հասարակություն
srbazan

Դիվանատուն մտած և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների խումբը, թեև կապ չունի նոր իշխանությունների հետ, բայց այն, որ խումբը ցանկանում է կապել շարժումը իշխանափոխության հետ, ակնհայտ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Գևորգ սրբազան Սարոյանը: Հոգևորականի պնդմամբ՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջը ոչ թե պետք է լինի փողոցային ցույցերի միջոցով, այլ նախատեսված հատուկ ճանապարհային քարտեզով:   «Օգտագործվում է նույն բառապաշարը, նույն գործիքակազմը: Բայց եթե այդ գործիքակազմով հեղափոխություն է կատարվել երկրի կյանքում, ապա այդ նույն գործիքակազմն անհամատեղելի է եկեղեցու շրջանակներում, որովհետև եկեղեցին իր սահմանադրությամբ է ղեկավարվում: Եկեղեցին չի ղեկավարվում երկրի սահմանադրությամբ»:   Գևորգ սրբազան Սարոյանն անդրադարձավ նաև Կորյուն աբեղա Առաքելյանի այն հայտարարությանը, թե հոգևորականների ներսում իրեն աջակցողներ կան:   «Իրենք շատ են բարձրաձայնում, որ շուտով իրենց կմիանան եպիսկոպոսներ, ես անձամբ հակված չեմ հավատալու, որ ներսից կան եպիսկոպոսներ, որոնք աջակցում են այս շարժմանը: Ես չեմ կարծում, որ որևէ եպիսկոպոս այդքան անհեռատես և անխոհեմ մոտեցում կդրսևորի այս խնդրի վերաբերյալ»:   Գևորգ սրբազան Սարոյանն ամեն դեպքում մտածում է, որ կա ուղղորդում: Ըստ նրա՝ շարժման անդամների գործողություններից տպավորություն է ստեղծվում, թե նրանք ամեն օր գնում են աշխատանքի:   «Կաթողիկոսի հրաժարականը պահանջը ոչ թե պետք է լինի փողոցային ցույցերի միջոցով, այլ հատուկ ճանապարհային քարտեզով, որով պետք է անցնի հարցը: Անգամ եպիսկոպոսների ժողովը չի կարող պահանջել կաթողիկոսի հրաժարականը, որովհետև կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից»,-հավելեց Գևորգ սրբազամ Սարոյանը: